Netflix-ի հայտնի սերիալը Թուրքիայում դարձել է քաղաքական բանավեճի նյութ
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ի միջոցով ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա ակնակրել է, որ իշխանությունը խուսափում է արտահերթ ընտրություններից՝ այս անգամ օգտագործելով Netflix-ի հանրահայտ սերիալը։
Ընդդիմադիր կուսակցապետը հրապարակել է իսպանական «Թղթե տունը» (La Casa De Papel) սերիալի նոր եթերաշրջանի թրեյլերը՝ «Մի կողոպուտ է ավարտվում։ Մի ժամանակաշրջան է փակվում։ LCDP-ի վերջին 5 սերիան՝ դեկտեմբերի 3-ին, միայն Netflix-ում» նկարագրությամբ և հավելել է․ «Այո՛, ճի՛շտ է, բայց, ցավոք, նա խուսափում է ընտրություններից»։
Քըլըչդարօղլուի այս գրառմանը պատասխանել է Էրդողանի մտերիմներից Սուլեյման Սոյլուն՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարը։ Նա գրել է․ «Մի՛ անհանգստացիր, Քեմալ Քըլըչդարօղլու։ Նախորդ 10 անգամվա նման երբ 2023 թվականին էլ պարտություն կկրես, հանգիստ կնստես տանը և երկար-երկար սերիալ կնայես»։
Ներքին գործերի նախարարին հակադարձել են Քըլըչդարօղլուի կուսակցական գործընկերները։ ԺՀԿ-ական Էնգին Օզքոչը, մասնավորապես, ակնակրելով հանցավոր աշխարհի հետ Սոյլուի համագործակցությունը, գրել է․ «Մի՛ խառնվիր այն սերիալին, որից տեղյակ չես։ Քո սերիալը #NarcosSoylu-ն է»։ Իսկ «Նարկո» սերիալի սյուժեյի կենտրոնում կոլումբիացի թմրաբարոնի առճակատումն է թմրանյութերի դեմ պայքարի վարչության հետ։