ՀԱԿ անդամ. «Սերժ Սարգսյանն այն անձը չէ, որը պատրաստվում է երկիրը տանել փորձությունների միջով»
«Ժողովրդի իշխանություն» հասարակական–քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադևոսյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանիցնեղացած չէ։
Հիեցնենք, որ երկխոսելու համար Գալուստ Սահակյանը ՀԱԿ–ին առաջարկել էր միասին գնալ «Օջախ» ռեստորան կամ Սևան։
«7օր»–ի հետ զրույցում Զոյա Թադևոսյանն ասել է, որ նեղանում է միայն իր ընկերներից կամ նրանցից, ում հարգում է, ով իր համար կարևոր նշանակություն ունեցող անձ է։
–Բացարձակ վիրավորական չէ։ Նա իրավունք ունի արտահայտվելու այնպես, ինչպես կարող է արտահայտվել։ Հիմա ես նեղանա՞մ, որ նա կարող է այդպես արտահայտվել,–ասել է Զ. Թադևոսյանը,–ես կարևորում եմ այն մարդկանց ասելիքը, ում հարգում եմ։
«Օրինակ՝ Սերժ Սարգսյանի ասելիքը հարգո՞ւմ եք»,–«7օր»–ի թղթակցի ճշտող հարցին նա պատասխանել է.
–Ես լսում եմ այդ պարագայում։ Լսո՛ւմ եմ։
ՀԱԿ ներկայացուցիչը նաև վստահ է, որ այս մեկ ամսվա ընթացքում երկրի ղեկավարները կհասկանան իրենց ուսերին դրված ողջ պատասխանատվությունը և դա չեն ստորադասի իրենց անձնական շահերին։
–Կգա մի օր՝ կհասկանան։ Այս ամսվա ընթացքում հաստա՛տ կհասկանան,–վստահություն է հայտնել Զ. Թադևոսյանը։
Նա նաև կարծում է, որ ՀԱԿ–ի հետ երկխոսելու համար իշխանություններն անպայման պատվիրակություն կկազմեն։
–Ես վստահ եմ, որ երկրի նախագահն այն անձը չէ, որը պատրաստվում է երկիրը տանել փորձությունների միջով։ Այստեղ պաշտոնի խնդիր չէ։ Այստեղ անձի խնդիր է, ով ինչ–որ դրական ներդրում ունի՝ սկսած ղարաբաղյան պատերազմից, և մնացած գործունեության մեջ կարելի է փնտրել մի որևէ դրական երանգ և այդ փոքրիկի վրա հենվելով՝ ենթադրել, որ ամեն դեպքում երկիրը կործանման տանելը ճակատագրական կլինի ոչ միայն այն մարդկանց համար, ովքեր դա արդեն գիտակցում են, այլ նաև նրանց, ովքեր վաղն են դա գիտակցելու։
«2008–ին չգիտեի՞ք Սերժ Սարգսյանի այդ դրական երանգների կամ էլ նրա մասին, որ նա երկիրը չի պատրաստվում տանել փորձությունների։ Այդ դեպքում ինչո՞ւ էիք նրան անվանում ավազակապետության պարագլուխ, թաթար–մոնղոլ և այլն»,–Զ. Թադևոսյանից հետաքրքրվել է «7օր»–ը։
–Ինչո՞ւ միայն նրան։ Իսկ ո՞վ ասաց, որ 2008–ին մենք նրան էին անվանում։
–Նաև նրան։
–Բոլոր նրանք, ովքեր մեր երկիրը թալանում են, թաթար–մոնղոլներ են և այլն։
–Ավազակապետության պարագլուխն էլ նա չէ՞։
–Անպայման։ Պարագալուխների շարքում է։
–Բայց հիմա կարծում եք, որ չի տանի փորձությունների։ Հակասություն չե՞ք տեսնում տարիներ առաջվա և այսօրվա հայտարարությունների միջև։
–Ես ենթադրում եմ, ուզում եմ վստահ լինել, որ ամեն դեպքում գրպանի շահը պետք է ընդհանրապես անտեսվի, և առաջնային համարվի երկրի, պետության շահը։ Ես դա ենթադրում եմ, ցանկանում եմ, ուզում եմ։ Ես լավատես եմ, և կարծում եմ՝ իմ լավատեսությունը քարկոծել պետք չէ։
–Դա Ձեր իրավունքն է։
–Դա իրավունք չէ։ Լավատեսությունն արժանիք է,–նշել է Զ. Թադևոսյանը։
ՀԱԿ անդամ. «Սերժ Սարգսյանն այն անձը չէ, որը պատրաստվում է երկիրը տանել փորձությունների միջով»
«Ժողովրդի իշխանություն» հասարակական–քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադևոսյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից նեղացած չէ։

7or.am