Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կարող են հանդիպել առաջիկայում. ՀՀ ԱԳՆ
Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով, միջնորդների մասնակցությամբ, կարող է տեղի ունենալ նոր հանդիպում Ղարաբաղի վերաբերյալ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։
Հայաստանի ԱԳՆ-ն, նրա խոսքով, հետևողական աշխատանք է կատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ «Այդ աշխատանքի արդյունքներից մեկը դարձավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Նյու Յորքում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը նախկին ձևաչափով աշխատանքը շարունակելու անհրաժեշտության մասին։ Այնպես որ, մենք կշարունակենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ առաջիկայում տեղի կունենան նոր հանդիպումներ և կստեղծվեն պայմաններ բանակցային գործընթացի լիակատար վերականգնման համար»,-ասաց Գևորգյանը։

Աղբյուրը՝ news.am