Չինաստանը խիստ կպատժի Փաշինյանին, եթե Հայաստանը միանա հակաչինական դավադրության (տեսանյութ)
Այսպես կոչված «Թայվանի» հարցը մշտապես գործիք է եղել արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ ձեռքին Չինաստանին ճնշելու համար: Վերջին ամիսների ընթացքում ակտիվ կերպով արևմուտքը նորից սկսել է շահարկել Թայվանի հարցը: Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը կոչ արեց բոլոր ՄԱԿ անդամ պետություններին աջակցել Թայվանին իր տեղը գտնելու ՄԱԿ-ում (փաստացի կոչ արեց ճանաչել Թայվանը որպես անկախ պետություն):
Բլինկենի կոչից հետո ԵՄ պառլամենտի իռլանդացի ներկյացուցիչը սուր քննդատությամբ հանդես եկավ և հայտարարեց, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն միջամտում են Չինաստանի ներքին գործերին՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնակարգը (ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդված): Պատգամավորը բառացիորեն ԵՄ անդամ պետություններին կոչ է արել դադարեցնել աշխատել ԱՄՆ պետական գերատեսչության օգտին։
Այս հայտարարությանը անդրադարձավ նաև ՌԴ-ն։ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Թայվանը ճանաչում է Չինաստանի մաս:
Ակնհայտ է, որ պետքարտուղարի հայտարարությունից հետո ԱՄՆ-ը փորձելու է իր ազդեցության տակ գտնվող փոքր պետությունների միջոցով գործել Չինաստանի դեմ։ Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ ԱՄՆ-ն փորձելու է ձայն խլել հետագայում ՄԱԿ-ում հակաչինական որևէ բանաձև անցկացնելու համար: Այս կոնտեքստում կարևոր է հիշել, որ ՀՀ-ն առանց որևէ լուրջ հիմնավորման 2019-ին անդամակցեց Կրոնների ազատության միջազգային դաշինքին, որն ունի բացահայտ հակաչինական և հակաիրանական տրամաբանություն: Այս դաշինքին Հայաստանի միանալը վատ ընդունվեց Չինաստանի և Իրանի կողմից։ Ըստ էության այս կերպ արդեն ազդակ է տրվել ԱՄՆ-ին, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է գնալ պռոամերիկյան անկախատեսելի որոշումների:
Չպետք է մոռանալ, որ արտաքին քաղաքականության մասով այս իշխանությունները մեկ անգամ արդեն իսկ գնացել են արկածախնդրության։ Իշխանության գալուց հետո Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն փչացրեցին հայ-իրանական հարաբերությունները։ Սկզբում իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե Իրանը ավոտրիտար պետություն է, հետո Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին ներկայացնելիս հայտարարեց, թե նա պետք է կոտրի միջազգային նարկոտրաֆիկի ողնաշարը (Սյունիքով անցնում է մեկ միջպետական ճանապարհ և դա հայ-իրանականն է), հետո, երբ Հայաստան եկավ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, ով համակարգում էր այդ երկրի հակաիրնական գործողությունները՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման դեպքում չի բացառվում, որ կփակվի Հայաստան-Իրան սահմանը, այնուհետև Հայաստանը դեսպանություն բացեց Իրանի համար թշնամական երկիր համարվող Իսրայելում։ Այս բոլոր գործողությունները բերեցին նրան, որ Իրանը պատերազմի ընթացքում վերաբերմունք փոխեց Հայաստանի նկատմամբ և առնվազն 20 օր ռուսական ինքնաթիռները Իրանի տարածքով չէին կարողանում բեռներ հասցնել Հայաստան։
Ելնելով այս իշխանությունների գործողությունների տրամաբանությունից, պետք է հենց այս պահից հասկացնել, որ իրենք իրավունք չունեն փչացնել հայ-չինական հարաբերությունները, որոնք մշտապես բարեկամական են եղել և չզրկեն Հայաստանին հնարավոր այլընտրանքից, որն այսօր Չինաստանն է՝ աշխարհում իր աճող դերակատարմամբ։

Աղբյուրը՝ politik.am