Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել են BMW-ն ու Niva-ն. Niva-ն էլ տապալել է էլեկտրասյունը
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհի Սիլիկյան թաղամասի տարածքում: Ժամը 20:20-ի սահմաններում բախվել են Արմեն Մարտիրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արթուր Էլոյանի վարած BMW M3 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի էլեկտրասյունը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: