Լրահոս

04.11.2021 09:19


Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա: Պատվաստումն անվճար է, իրականացվում է կամավորության սկզբունքով:

Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն «Մոդեռնա»-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց: Հայաստանում 12-ից մինչև 18 տարեկան անձանց պատվաստումն իրականացվում է ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի 12-ամյա դուստրը պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը