Սև լճի դիրք հասնելու համար մերոնք ադրբեջանցիների վերահսկած տարածքով են անցնում, անգամ գրպաններն են ստուգում. Խոջաբաղյան
Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում գտնվող Քաչալսարի գագաթին շենք է երեւում, այդ տարածքում թուրքերն են տեղակայված. Գորիսից հեռադիտակով նայեցի, տեսա շենքը, մարդկանց, երեում է, որ շինություն է, այդ բարձրության վրա՝ քամիների պայմաններում, դժվար թե վրաններ լինեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գորիսի «Զարգացման ակումբի» հիմնադիր Արտուր Խոջաբաղյանը:
«Հարց ու փորձ արեցի, ասացին, որ ադրբեջանական դրոշ էլ կա տեղադրված՝ շենքից ավելի մոտ տարածությամբ՝ մոտ 1 կմ խորության վրա, նույն տեղում երեւում են նաեւ խրամաբջիջները: Նախկինում Քաչալսարի վրա որեւէ բան չի եղել, այդ շինությունը կառուցվել է այս ամեն ինչից հետո: Չեմ կարող ասել՝ կոնկրետ երբ է դա հայտնվել, հնարավոր է՝ մոտ 3 ամիս առաջ սկսել են կառուցել, հստակ պնդել չեմ կարող: Ոմանք ինձ ասել են անգամ, թե տեսածդ մեր դիրքերն են, բայց ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած տարածքներից հետ չեն քաշվել, քանի որ անընդհատ բռնկման վտանգ կա, ինչ-որ պահի անձնակազմի քանակը նվազեցրել են՝ լարվածությունը թուլացնելու նպատակով»,-նշեց Խոջաբաղյանը:
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ադրբեջանցիները Սեւ լճի երկայնքով սեպի պես խրվել, առաջ են եկել՝ վերահսկողության տակ առնելով Քաչալսարն ու դրա դիմաց գտնվող հատվածը, որտեղ դրոշն է տեղակայված, եւ լիճը դրա արդյուքում մոտ 90%-ով ադրբեջանական վերահսկողության տակ է վերցվել:
«Միաժամանակ, համաձայնել են, որ այդ տարածքում մերոնք դիրք ունենան՝ ավելի շատ սիմվոլիկ: Կեղծ թեզ է, թե դրա արդյունքում թուրքերը շրջափակման մեջ հայտնվել Սեւ լճի ափին. իրականում, այդ դիրքը գնալ-գալու համար մերոնք ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքով են անցնում: Ավելին ասեմ՝ հավաստի տեղեկություններ ունեմ, որ անգամ զինծառայողների գրպաններն են ստուգում, որ ավելի ռազմամթերք չտանեն մերոնք, դա էլ է խայտառակություն՝ մեր դիրք գնալիս ստուգում են մանրակրկտորեն: Ադրբեջանցիները ժամանակի ընթացքում խրամատներ էլ են փորել, ամրաշինական աշխատանքներ են կատարել: Իսկզբանե, մեծ աղմուկ բարձրացավ, որ անթույլատրելի է մեր սահմաններից ներս ներխուժումը, մեծ լարվածություն էր առաջացել, եւ բոլորը հանգուցալուծման էին սպասում, անգամ, որ փոքր ռազմական բախում կլինի, իսկ բանակցություններից հետո իրավիճակը հանդարտվեց, ասվեց, որ մինչեւ սահմանագծում եւ սահմանազատում իրականացնել: Եվ մինչ մենք սահմանազատման եւ սահմանագծման ենք սպասում, ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են կատարում մեր սահմանների ներսում, այլեւ իրենց դրոշն են տեղադրում, իսկ այդ տարածքները ռազմավարական նշանակություն ունեն Գորիսի համար»,-հայտնեց Խոջաբաղյանը: