Լրահոս

04.11.2021 08:08


Mercedes-ը մխրճվել է «Բելառուս» տրակտորին ամրացված գութանի կցորդիչի մեջ, մայր ու որդի հիվանդանոցի ճանապարհին մահացել են

Mercedes-ը մխրճվել է «Բելառուս» տրակտորին ամրացված գութանի կցորդիչի մեջ, մայր ու որդի հիվանդանոցի ճանապարհին մահացել են

Նոյեմբերի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 51-ամյա Խաչատուր Մարգարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Ֆելիքս Սերոբյանի վարած «Բելառուս» մակնիշի գութանի կցորդիչով տրակտորին։

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 25-ամյա Անի Հ-ն և 2-ամյա Խաչատուր Մ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, սակայն ճանապարհին վերջիններս գիտակցության չգալով մահացել են։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների առողջական տվյալները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը