Բազմակողմանի տարածաշրջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից. Զախարովան՝ «3+3» հարթակի ստեղծման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության նոր հարթակի ստեղծման մասին հարցին՝ նշելով, որ այն կարող է նպաստել խնդիրների լուծմանը:
«Մենք կողմ ենք Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկը տարածաշրջանային նմանօրինակ խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու մասին, որն անվանում են «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան): Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել ժամանակը այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու: Բազմակողմանի տարածաշարջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, միջպետական հարաբերություններին, առկա տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ներուժի բացահայտմանը»,-հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ այդ ձևաչափը պետք է լուծումներ տա ինչպես առկա հարցերին, այնպես էլ նոր մարտահրավերներին:
Մարիա Զախարովան անդրադառնալով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առաջիկա հնարավոր հանդիպման և նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին լուրերին, նշել է, որ նման տեղեկություն դեռևս չունի, և ղեկավարներն իրենք կհայտնեն այդ մասին, եթե նման որոշում լինի:
«Ներկա պահին մենք ամենօրյա աշխատանք ենք ապահովում արդեն իսկ ընդունված փաստաթղթերի իրականացման համար»,-շեշտել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Վերջինս ընդգծել է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի տարելիցին ընդառաջ աշխատանքներ են շարունակվում բոլոր ուղղություններով՝ հիշեցնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:
«Ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Շարունակվում են շփուներն ԱԳՆ-ի, ՊՆ-ի, սահմանապահ ծառայությունների մակարդակով՝ սահմանային միջադեպերի կանխման նպատակով: Տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընցաթի մեկնարկին առնչվող խնդիրների համալիր լուծում: Եվ, իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,-ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հաջորդ շավաթ լայն անդրադարձ տեղի կունենա ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ:
«Այժմ կարող եմ ասել, որ աշխատանքներ են շարունակվում բոլոր ուղղություններով»,-ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ հիշեցնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:
Անդրադառնալով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առաջիկա հնարավոր հանդիպման և նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին լուրերին՝ դիվանագետը նշել է, որ նման տեղեկություն չունի:
«Ես դեռևս նման տեղեկություն չունեմ: Եկեք թողնենք այդ հարցը ղեկավարներին և նրանց մամուլի ծառայություններին: Եթե իրենք նման տեղեկություն ունենան, կհայտնեն այդ մասին»,-շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Աղբյուրը՝ tert.am