Աննա Հակոբյա՞նն է գործի տեղավորել Արծրուն Հովհաննիսյանին․ պատրաստվեք ստի նոր դոզայի
Առավոտյան մամուլում լուրեր հայտնվեցին, որ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը առաջիկայում նոր աշխատանքի կանցնի ՀՀ Ազգային ժողովում: Լրատվամիջոցի աղբյուրները փոխանցում են, որ նա ԱԺ-ում նշանակվելու է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ:
ՔՊ-ական պատգամավոր Քոչարյան Անդրանիկը օրվա ընթացքում լրագրողների հետ զրույցում հաստատեց լուրը․ «Առաջարկ է արվել, և Արծրուն Հովհաննիսյանը համապատասխան փաստաթղթերն է պատրաստում»,-նշեց Քոչարյան Անդրանիկը՝ հավելելով՝ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, իրենք կունենան փորձագետ, որը տիրապետում է շատ-շատ ռազմական գիտելիքների:
Ըստ էության ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովում Արծրուն Հովհաննիսյանին աշխատանքի ընդունելը մեսիջ է հասարակությանը, որ հույս չունենան, թե 44-օրյա պատերազմի մասին ճշմարտությունը կբացահայտվի։ Հակառակ պարագայում անհասկանալի է, թե ինչո՞ւ են հանրության համար ստի սիմվոլ դարձած մարդուն աշխատանքի ընդունում մի հանձնաժողովում, որը պետք է պատերազմի հանգամանքները ուսումնասիրի։
Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ Արծրուն Հովհաննիսյանին այս հանձնաժողովում աշխատանքի տեղավորվելու հարցում օգնել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Փորձեցինք Աննա Հակոբյանի օգնականից ճշտել շրջանառվող լուրերը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Աղբյուրը՝ politik.am