Թուրքիայում հոկտեմբերին տղամարդկանց կողմից 22 կին է սպանվել
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի հոկտեմբերին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:
Նշվում է, որ Թուրքիայում 2021թ. հոկտեմբերին տղամարդիկ 22 կին են սպանել, որոնցից մեկը Ղրղզստանից էր: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը եղել է 21:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում տղամարդիկ 4 երեխա են սպանել, 49 երեխայի բռնի շահագործել են, 53 կնոջ նկատմամբ բռնություն են կիրառել և 79 կնոջ էլ սեռական ոտնձգության են ենթարկել:
2021թ. առաջին 10 ամսում Թուրքիայում ընդհանուր առմամբ տղամարդիկ 256 կին են սպանել, 160 երեխայի շահագործել են, 586 կնոջ բռնաբարել և առնվազն 670 կնոջ նկատմամբ էլ բռնություն կիրառել:
Հիշեցնենք, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել էր 300 կին, իսկ 171 կնոջ դի էլ հայտնաբերվել էր կասկածելի հանգամանքներում: Ընդ որում հանցագործությունների մեծ մասը կատարվել է բնակարաններում:

Աղբյուրը՝ ermenihaber.am