Հայաստանում գներն աճում են։ Աճում են բարձր տեմպով։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար–հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա հունվար–հոկտեմբերի համեմատ աճել է 6,9տոկոսով։ Այս տարվա հոկտեմբերը 2020–ի հոկտեմբերի համեմատ միջին վիճակագրական քաղաքացու համար ավելի թանկ է 9,1 տոկոսով։
Թանկացել են առաջին անհրաժետության ապրանքները։ Այսպես, նախորդ տարվա հոկտեմբերին սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքն այս տարվա հոկտեմբերի համեմատ էժան էին 16 տոկոսով, հագուստը և կոշիկը՝ 11,7 տոկոսով, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրատեսակները՝ 9,7 տոկոսով։
Մեկ տարվա ընթացքում թռիչքաձև գնաճ է արձանագրվել բանջարեղենի ապրանքախմբում՝ մոտ 70 տոկոս։
Թանկացել են սննադամթերքի գրեթե բոլոր տեսակները։
Էկոնոմիկայի հեքիաթասաց նախարար Քերոբյանն ասում է, որ իրենք տոն օրերը կրճատում են, որպեսզի զսպեն գնաճը։ Ճիշտ է, հետո ավելացնում է, թե բա կատակ էի անում, բայց ամեն կատակում, ինչպես հայտնի է, ընդամենը մի փոքր կատակ կա։ Սրանց մտածելակերպն է այդպիսին։
Տնտեսության թռիչքաձև աճ ապահովելու խոստում տված Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք թռիչքաձև գնաճ է արձանագրվում։
Սրանք դա բացատրում են միջազգային գներով, բայց դա կեղծ և կիսատ բացատրություն է։ Տվյալ դեպքում գործ ունենք ստախոսության և անգրագիտության հետ։ Ստում են, որ իրական խնդիրներից չխոսեն։ Համ էլ՝ փորձում են գնաճի դեմն առնել, բայց չեն կարողանում։
Ի դեպ, երբ նախկինում գնաճ էր արձանագրվում (ոչ այսպիսին, իհարկե), ընդդիմադիր աշխատող Նիկոլը հայտարարում էր, թե բա Հայաստանում մոնոպոլիաներ կան և դա է պատճառը, որ գները բարձրացնում են ու ժողովուրդը թալանվում է։ Նա տարածում էր, որ եթե գա նոր իշխանություն, ապա մոնոպոլիաները կվերանան ու գներն ավտոմատ մատչելի կլինեն ժողովրդի համար։
Հիմա Նիկոլը իշխանության է, բայց գնաճն արդեն այլ պատճառաբանություններով է հիմնավորում։ Նիկոլենց աչքին արդեն մոնոպոլիստներ չեն երևում։ Դա նշանակում է, որ կա՛մ այն ժամանակ ստել է Նիկոլն ու ոչ մի մոնոպոլիայով էլ գնաճը պայմանավորված չէր, կա՛մ էլ նա այն ժամանակ ճիշտ է ասել մոնոպոլիաների մասով, պարզապես հիմա ինքն է իշխանության ու մոնոպոլիստների գերշահույթներից արդեն ինքն է օգտվում։
Հեղափոխական ստերի ու մանիպուլյացիաների համար պետք է պատասխան տալ։
Հեղափոխական սուտն ու գնաճը
Հայաստանում գներն աճում են։ Աճում են բարձր տեմպով։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար–հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա հունվար–հոկտեմբերի համեմատ աճել է 6,9 տոկոսով։ Այս տարվա հոկտեմբերը 2020–ի հոկտեմբերի համեմատ միջին վիճակագրական քաղաքացու համար ավելի թանկ է 9,1 տոկոսով։

Հայկ Ուսունց