Աշխարհ

03.11.2021 19:49


ԱՄՆ-ն Թուրքիային չի վաճառի նոր F-16 կործանիչներ. թուրք նախկին դեսպան

ԱՄՆ-ն Թուրքիային չի վաճառի նոր F-16 կործանիչներ. թուրք նախկին դեսպան

Պաշտոնաթող թուրք դեսպան Յալըմ Էրալփը թուրքական «Serbest TV» հեռուստաալիքի եթերում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն նոր F-16 կործանիչներ չի վաճառի Թուրքիային։ Նա միաժամանակ շեշտել է, որ Կոնգրեսն այնուհանդերձ հավանություն կտա մինչև հիմա Թուրքիայի գնած F-16-երի արդիականացմանը։

«Թե ինչ արդյունք կունենա Բայդենի հետ Հռոմում կայացած հանդիպումը, ժամանակը ցույց կտա։ Սակայն պարզ է դառնում, որ Թուրքիան արդեն հասկացել է, որ չի կարողանալու գնել F-35 ինքնաթիռներ ու հիմա ցանկանում է հզորացնել իր ավիապարկում ունեցած F-16-երը։ Կոնգրեսը մեծ խոչընդոտ է այդ հարցում։ Կարծում եմ, որ Թուրքիային ամբողջությամբ չկորցնելու համար F-16-երի արդիականացման հարցն ավելի հեշտ հավանություն կստանա Կոնգրեսում»,-նշել է Էրալփը։

Նախկին դեսպանը կասկածելի է համարել նաև այն հարցը, թե ԱՄՆ նախագահ Բայդենը որքան ազդեցություն կարող է ունենալ Կոնգրեսի վրա այս հարցում, քանի որ խնդիրներ ունի օրենսդիրում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը