Աշխարհ

03.11.2021 16:15


Ցուկերբերգը ազդարարել է ռոբոտացված մաշկի ստեղծման մասին

Ցուկերբերգը ազդարարել է ռոբոտացված մաշկի ստեղծման մասին

Meta-ի (նախկին Facebook) տնօրեն Մարկ Ցուկերբերգը ազդարարել է ռոբոտացված մաշկի ստեղծման մասին, որը կազմված է սենսորային տվիչներից և պլաստիկի բարակ շերտից, որը նման է մարդու մաշկին։ Facebook-ի գրառման մեջ գործարարը տեղեկացրել է, որ հույս ունի նորույթը ներդնել մետատիեզերական կորպորացիայի զարգացման համար, տեղեկացնում է Gazeta-ն։

«Սա մեկ քայլով մոտեցնում է մեզ ռեալիստական վիրտուալ օբյեկտներին և ֆիզիկական փոխգործակցություններին մետատիեզերքում»,-ավելացրել է նա։

Ցուկերբերգի խոսքով՝ մասնագետներն արդեն ստեղծել են դեֆորմացվող պլաստիկե «մաշկ»՝ երեք միլիմետրից էլ բարակ։ ReSkin անվանմամբ նյութը պարունակում է մագնիսային մասնիկներ, որոնք ստեղծում են մագնիսական դաշտ, տեղեկացնում է CNBC-ն։

Ընկերության տվյալներով՝ արհեստական ինտելեկտի համակարգը պետք է սովորի մարդու 100 տարբեր հպումների, որպեսզի բավականաչափ տվյալներ ունենա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը