Լրահոս

03.11.2021 11:22


57 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2045 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

57 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2045 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2045 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310 629-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 50 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 57 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7803-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1276 է, ընդհանուր առողջացածներինը՝ 273 608, փաստացի բուժվողներինը՝ 31 263: Մեկ օրում արվել է 13 184 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 133 721 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը