Աշխարհ

03.11.2021 21:45


Covid-19-ի և պատվաստանյութերի մասին ապատեղեկատվությունը թույլատրվել է տարածել Facebook-ում և Instagram-ում

Covid-19-ի և պատվաստանյութերի մասին ապատեղեկատվությունը թույլատրվել է տարածել Facebook-ում և Instagram-ում

Facebook-ի և Instagram-ի մեկ տասնյակից ավելի օգտահաշիվների, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 370.000 հետևորդ են հավաքել, թույլ են տվել Covid-19-ի և պատվաստանյութերի մասին ապատեղեկատվություն տարածել, հայտնել է AP-ն։

NewsGuard-ի ուսումնասիրությունը, որը հետևում էր համացանցում տարածվող ապատեղեկատվությանը, հայտնաբերել է 20 հաշիվներ, էջեր և խմբեր, որոնք շարունակել են քարոզել դավադրության տեսություններ և կեղծ պնդումներ Covid-19-ի վերաբերյալ, սակայն նրանց թույլատրվել է մնալ ցանցում և ներգրավել տասնյակ հազարավոր նոր հետևորդների:

Հաղորդագրությունների մեջ նշվում է, որ Covid-ի դեմ պատվաստանյութերը վնասում են երեխաներին և ընդհանուր առմամբ անվտանգ չեն, հայտնել է NewsGuard-ը։

NewsGuard-ը հայտարարել է, որ որոշ էջեր առաջարկում են հղումներ դեպի «կորոնավիրուսի մասին վերջին տեղեկատվությունը», սակայն ավելացրել է, որ հարթակները բավարար ջանքեր չեն գործադրում՝ օգտատերերին տեղեկացնելու օգտահաշիվների գրառումներում օգտագործվող աղբյուրների հավաստիության վերաբերյալ:

Մոնիտորինգի թիմը հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերից զեկույցներ է ուղարկում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ առաձնացնելով օգտահաշիվները, խմբերն ու էջերը, որոնք ապատեղեկատվություն են տարածում Covid-ի մասին և օգտագործվում են ԱՀԿ-ի կողմից սոցիալական ցանցերի հետ աշխատանքում՝ նման հայտարարությունների վնասը մեղմելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը