Լրահոս

07.07.2011 13:18


Ն. Կարապետյան. «Դա բարի կամքի դրսևորում չէր, դա Վրաստանում կաթոլիկ եկեղեցու հսկայական ազդեցությունն էր»

Անդրադառնալով վերջերս Հայ առաքելական եկեղեցուն կարգավիճակ շնորհելուն, «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանն ասել է, թե  Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ շնորհելը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ կաթոլիկ եկեղեցու մեծ ազդեցության հետևանքը Վրաստանում:

«Ինչպես գիտեք, այսօր Վրաստանի իշխանությունները լրիվ ամերիկամետ են, արևմտամետ են, բացի այդ՝ հսկայական ազդեցություն ունի նաև մուսուլմանական կրոնը, և հայերն էլ այդ պարագայում չէին կարող մնալ մի կողմում, հաշվի առան հայկական գործոնը»,–նշել է «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը