Այսօր համատեղ ասուլիսում «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը և «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանն անդրադարձել են Ջավախքում տիրող վիճակին:
Դավիթ Ռստակյանը շեշտել է, որ մի քանի տարի առաջ ՀՀ իշխանությունները Ջավախքի հարցով ավելի ակտիվ էին, սակայն այն բանից հետո, երբ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, և վիրահայերի խնդիրը սկսեց դիտարկվել սփյուռքահայերի համատեքստում, ՀՀ-ի քաղաքական ուշադրությունը Ջավախքի հարցի նկատմաբ նվազեց:
–Ջավախքի հայերը սփյուռքահայեր չեն,-շեշտել է Դավիթ Ռստակյանը:
Նորիկ Կարապետյանն էլ իր հերթին հավելել է.
–Ջավախքի հետ կապերի վարչությունը՝ որպես կառույց, գոյություն ուներ մինչև Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալը, նրա վարչապետության օրոք այդ կառույցն անհայտացավ:
Մեղավորը Տիգրան Սարգսյանն է