Լրահոս

03.11.2021 09:01


Վրաերթ-ավտովթար՝ Կոտայքում. 7 մարդ է հոսպիտալացվել

Վրաերթ-ավտովթար՝ Կոտայքում. 7 մարդ է հոսպիտալացվել

Նոյեմբերի 2-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին, հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, մինչ փորձել է մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, դեպի Երևան ընթացող Mercedes Sptinter մակնիշի ավտոմեքենան բախվել է վրաերթի վայրում կայանված Ford Transit-ին, ապա մոտ 150 մետր առաջ է ընթացել:

Արդեն ավտովթարի հետևանքով 7 մարդու «Աբովյան» բժշկական կենտրոնի օպերատիվորեն ժամանած բժիշկները տեղափոխել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վրաերթի ենթարկվածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ ասում էին, որ Mercedes Sptinter-ի մեջ եղել են արտասահմանցիներ:

Այս խորագրի վերջին նյութերը