Լրահոս

07.07.2011 12:55


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 6-ին ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.25-ին, մարվել` 18.35-ին:

Այրվել է 3 հա խոտածածկ տարածք:

Հուլիսի 6-ին եւ 7-ին նմանատիպ հրդեհներ են գրանցվել և խոտածածկ տարածքներ  այրվել նաեւ հանրապետության այլ մարզերում՝ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 3 շենքի հարակից տարածքում այրվել է 3000 քմ. խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղում՝ 10 հա խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ 2000 քմ. խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում՝ 1,5 հա խոտածածկ տարածք և 3 քմ. աղբ, Երևան քաղաքի Դավթաշեն գյուղի 10-րդ փողոցի թիվ 10/1 տան հարակից տարածքում՝ 1500 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի հին գերեզմանատան հարակից տարածքում՝ 1000 քմ. խոտածածկ տարածք և 30 քմ. աթար, Արարատի մարզի Մղչյան գյուղում՝ 8000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Սարի Թաղ 9-րդ շարքի թիվ 134 տան հարակից տարածքում՝ 3000 քմ. խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում՝ 3000 քմ. խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ղայալու հանդամասում՝ 1.5 հա խոտածածկ տարածք, 20 հակ անասնակեր և 4 ուռենու ծառ, Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի թիվ 14 շենքի հարակից տարածքում՝ 2000 քմ. խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղի գերեզմանատան տարածքում՝ 3000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 10 շենքի հարակից տարածքում՝ 5000 քմ. խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Օշական-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հարակից տարածքում՝ 3 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 52 տան հարակից տարածքում՝ 1500 քմ. խոտածածկ տարածք, «Նաիրիտ» Պետական փակ բաժնետիրական ընկերության թիվ 1/15 արտադրամասի հարակից տարածքում՝ 2000 քմ. խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում՝ 5000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Նոր Մարաշ 8-րդ փողոցի վերջնամասում՝ 2000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Մինսկի փողոցի վերջնամասում՝ 5.5 հա խոտածածկ տարածք, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում՝ 1500 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 23 շենքի հարակից տարածքում՝ 1500 քմ. խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Արևշատ գյուղում՝ 1000 քմ. խոտածածկ տարածք, Արագածոտնի Բազմաղբյուր գյուղում՝ 1 հա խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղում՝ 3 հա խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Արուճ գյուղում՝ 5000 քմ. խոտածածկ տարածք: Բոլոր նշված դեպքերում հրշեջների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:

Այս խորագրի վերջին նյութերը