Երևանում 41-ամյա տղամարդու սպանության համար կասկածվողներին ձերբակալել են Սյունիքում․ նրանք փորձել են փախչել Արցախ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ, տաք հետքերով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին իրականացրել են «Երեքը՝ Սյունիքում, չհաշված՝ զենքը» օպերացիան։
Օպերացիայի արդյունքում Սյունիքի մարզում վնասազերծվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ՝ 42-ամյա Վրեժ Ա-ն, 20-ամյա Հայկ Ա-ն, 22-ամյա Նարեկ Ա-ն։
Վերջիներս բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ովքեր կասկածվում են նույն օրը Երևանում, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ նույն փողոցի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանի հետ վիճաբանելու մեջ։
Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Հ. Ա-ն իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ Խաչատուր Սահակյանը հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։
Նրանք Սյունիքի մարզում վնասազերծվում են, և չէր բացառվում, որ հնարավոր է՝ կասկածյալները զինված լինեին, քանի որ ժամեր առաջ ինքնաձիգով սպանություն էին կատարել։
Կասկածյալները ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։

Վ. Հ. և Ն. Ա-երն ազգականներ են։