ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում, ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, նոյեմբերի 2-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն:
Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ նշելով, որ նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում, հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն