Արմավիրի երկաթգծի կայարանում 51-ամյա տղամարդն ընկել է գնացքի տակ և մահացել
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել գնացքի մասնակցությամբ։
Ժամը 11։25-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի երկաթգծի կայարանից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիրի երկաթգծի կայարան, որտեղ գնացքի տակ մարդ է ընկել, ով տեղում մահացել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 58-ամյա Համբարձում Խ-ն, վարելով Գյումրի-Երևան թիվ 3401 բեռնատար Վլիո գնացքը, Արմավիր երկաթգծի կայարանում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 51-ամյա Կամո Մ-ին, ով տեղում մահացել է։
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Համբարձում Խ-ն աշխատում է «Հարավ Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրի լոկոմոտիվային դեպոյի գնացքի մեքենավար։