ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70 տոկոսը լիովին պատվաստվել Է COVID-19-ի դեմ
ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70 տոկոսը լիովին պատվաստվել Է COVID-19-ի դեմ, միեւնույն ժամանակ 80 տոկոսն ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սպիտակ տան՝ կորոնավիրուսի հարցերի համակարգող Ջեֆրի Զիենթսը:
Նա նաեւ նշել Է, որ 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաներին պատվաստելու ուղղությամբ Ջո Բայդենի վարչակազմի ջանքերը լիովին կներդրվեն նոյեմբերի 8-ից այն պայմանով, որ Հիվանդությունների վերահսկողման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) նույնպես հանձնարարեն երեխաների պատվաստումը:
Նրա խոսքով՝ վարչակազմը բավարար քանակությամբ Pfizer պատվաստանյութ Է գնել բոլոր 28 միլիոն երեխաներին ներարկելու համար, որոնք դրա իրավունքն ունեն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հավանություն Էր տվել կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութի կիրառմանը 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար: Moderna ընկերությունը նույնպես կարող Է FDA-ից ստանալ 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաներին պատվաստելու թույլտվություն: Կորպորացիայի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընկերության պատրաստուկը «կայուն» իմունիտետ Է ապահովում երկու ներարկումից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: