Հրդեհը կորոնավիրուսի դեմ գրեթե 150 հազար դեղաչափ պատվաստանյութ Է ոչնչացրել Ֆիլիպիններում
Ֆիլիպիններում կորոնավիրուսի դեմ տարբեր արտադրողների պատվաստանյութերի ավելի քան 148,6 հազար դեղաչափ Է ոչնչացվել հրդեհի հետեւանքով: Հրդեհը տեղի Է ունեցել Հարավային Զամբոանգայի նահանգի վարչական շենքերից մեկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանրապետության նախագահի մամուլի քարտւղար Գարրի Ռոկեն նոյեմբերի 2-ին կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ հավաստել Է, որ «ոչնչացվել Է պատվաստումների առվազն 100 հազար դեղաչափ»:
Երկրում կորոնավիուսի դեմ պայքարի պետական նպատակային խմբի տվյալներով՝ հրդեհը ոչնչացրել Է AstraZeneca ընկերության 9 176 դեղաչափ պատրաստուկ, Moderna ֆիրմայի 14 400 դեղաչափ պատվաստանյութ, Sinovac ֆիրմայի 36 164 դաղաչափ պատրաստուկ եւ Pfizer ընկերության 88 938 դեղաչափ պատվաստանյութ: Նշվում Է, որ Moderna պատրաստուկը նախատեսված Էր 12-ից մինչեւ 17 տարեկան երեխաների իմունացման համար, որը պլանավորված Էր նոյեմբերի 3-ին:
Ֆիլիպիններում, որի բնակչությունը գերազանցում Է 109 միլիոնը, կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքը հայտնաբերել են 2020 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 2,79 միլիոնը, բուժվել Է 2,7 միլիոնից ավելի մարդ, մահացել Է 43,2 հազար մարդ: Երկրում լրիվ պատվաստվել Է ավելի քան 27,3 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: