Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. բողոքում են ցածր աշխատավարձից (տեսանյութ)
Այս պահին շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կայանատեղիում. նրանք բողոքում են ցածր աշխատավարձից և ծանր գրաֆիկից:
Վարորդների խոսքով իրենք օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում, չեն հասցնում սնվել անգամ:
«Քաղաքապետարանում ով աշխատում է այս հարցով, թող գան էստեղ՝ մեր տնօրինությունից սկսած: Ես անձամբ օրական ստանում եմ 11 700 դրամ: 3 օրը մեկ են կանչում, ամսական աշխատավարձը կազմում է 111 300 դրամ: Առավոտից երեկո բանում ենք, ոչ կարողանում ենք նորմալ հաց ուտել, ոչ կարողանում ենք մի քանի րոպե հանգստանալ: Աշխատանքը շատացել է, կովիդը շատացել է, մենք չգիտենք՝ ոնց անենք: Եթե մարդ կա, թող գա մեր հարցի լուծումները տա: Էս աշխատավարձով մենք չենք կարողանա աշխատել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ 6-րդ ենթակայանի վարորդ Սերժիկ Գասպարյանը:
Նա հավելեց, որ շատ ծանր կանչերին գնում են, բայց թեթեւ կանչերին այս պահին չեն գնում, ուզում են իրենց հարցի լուծումը ստանան:
Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ նախկինում հասցնում էր երկրորդ տեղ աշխատել, բայց հիմա կանչերի թիվը հասել է օրական 2 հազարի եւ այլեւս հնարավորություն չունի այլ տեղ աշխատել, իսկ եղած աշխատավարձով ապրել չի կարող. «Եթե այսպես շարունակվի, ես պատրաստ եմ դիմում գրել ու հեռանալ»:
Նրանք հավելեցին, որ դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի, բայց դեռ պատասխան չկա: