Թուրքիայի «խաղաղության հարթակը» և Նիկոլի «խաղաղության դարաշրջանը»
Նիկոլ Փաշինյանը պատերազմ ու պարտություն բերեց մեր երկրի գլխին և հիմա ներկայանում է որպես խաղաղության աղավնի։ Նա խոսում է «խաղաղության դարաշրջան» բացելու մասին։
Հայաստանի սուբյեկտայնության մակարդակը ձգտում է զրոյի։ ՀՀ իշխանությունից գրեթե ոչինչ կախված չէ, բայց Նիկոլը խոսում է «խաղաղության դարաշրջանից»։ Ու որքան շատ է նա խոսում այդ «դարաշրջանից», այնքան ավելանում են Թուրքիայի ախորժակն ու կոշտանում Ադրբեջանի նախապայմանները։
Օրերս Էրդողանն էլ է խոսել «խաղաղությունից»։ Տարիներ առաջ Թուրքիան մի հայեցակարգ էր ընդունել արտաքին քաղաքականության մեջ։ Այն կոչվում էր «զրո պրոբլեմ հարևանների հետ»։ Դրա մասին հիմա մոռացել են։ Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականությունը «լիքը պրոբլեմներ բոլոր հարևանների հետ» հայեցակարգում է տեղավորվում։ Ու երբ Էրդողանը խոսում է այն մասին, որ տարածաշրջանային հարաբերությունների ձևաչափը պետք է լինի «3+3»–ը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), և որ այդ ձևաչափի շրջանակներում կարող է ստեղծվել «խաղաղության հարթակ», պարզապես քմծիծաղ է առաջացնում։
Թուրքիան պատերազմ է հրահրում այնտեղ, որտեղ կարողանում է։ Նա Ադրբեջանի հետ հարձակվեց Արցախի դեմ, վարձկան–ահաբեկիչներ ներգրավեց 44–օրյա պատերազմի մեջ ու հիմա խոսում է «խաղաղության հարթակից»։ Այդ հարթակը թուրքերը պատկերացնում են Սյունիքի միջանցքով ու Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելով։ Եթե սրանք է Նիկոլն ընդունել որպես դրական ազդակ ու իր հերթին դրական ազդակ փոխանցել Թուրքիային ու Ադրբեջանին, ապա այդ ամենի արդյունքում ստեղծվելիք «խաղաղությունը» նոր պատերազմի ու նոր պարտության հիմք է։
Խաղաղությունը լավ բան է, բայց դրան հնարավոր չէ հասնել մուրացկանությամբ ու պարտության խորհրդանիշ ղեկավարով։ Խաղաղությանը հասնում են ուժերի բալանսով, դիվանագիտական ճիշտ աշխատանքով ու վերականգնվող բանակով։ Նիկոլի իշխանության պարագայում դրանք բացառվում են։ Այնպես որ քանի Նիկոլն իշխանության ղեկին է, պատերազմն ու պարտությունը միշտ կախված են լինելու Հայաստանի ու Արցախի գլխին։

Կորյուն Մանուկյան