Շանհայի «Դիսնեյլենդը» փակվել է կորոնավիրուսի մեկ դեպքի պատճառով
Շանհայի «Դիսնեյլենդը» փակվել է կորոնավիրուսի մեկ դեպքի պատճառով, քանի որ Չինաստանի իշխանությունները ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ առաջ են մղում զրոյական վարակման իրենց ռազմավարությունը:
Երկուշաբթի գրանցվել է 92 նոր դեպք, որը ամենաբարձրն է սեպտեմբերի կեսերից ի վեր:
Պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Շանհայի «Դիսնեյլենդը» փակվել է այն բանից հետո, երբ շաբաթ այգի այցելած մի կնոջ թեստի պատասխանը դրական է եղել:
«Դիսնեյլենդը» հայտարարել է, որ այն փակ կլինի առնվազն երկու օրով «համավարակի կանխարգելման և վերահսկման պահանջները բավարարելու համար»: Բացման ամսաթիվը դեռևս հաստատված չէ:

Աղբյուրը՝ news.am