Իլոն Մասկը պատրաստ է վաճառել Tesla-ի բաժնետոմսերը, եթե ՄԱԿ-ն ապացուցի, որ 6 միլիարդ դոլարը կօգնի լուծել տարվա խնդիրը
Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է վաճառել Tesla-ի բաժնետոմսերը, եթե ՄԱԿ-ը կարողանա ապացուցել, որ 6 միլիարդ դոլարը կօգնի լուծել տարվա խնդիրը այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ծրագրերի տնօրենը հայտարարել է, որ միլիարդատիրոջ կարողության մի փոքր տոկոսը կարող է օգնել մեղմել արտակարգ դրությունը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տնօրեն Դեյվիդ Բիսլին ավելի վաղ CNN-ին հայտնել է, որ միլիարդատերերը պետք է «գործեն հիմա՝ մեկանգամյա հիմունքներով», որպեսզի օգնեն ֆինանսավորել աշխարհում սովի դեմ պայքարի ջանքերը: «6 միլիարդ դոլար՝ օգնելու 42 միլիոն մարդկանց, ովքեր բառացիորեն կմահանան, եթե չկարողանանք օգնել: Դա դժվար չէ»,-ասել է նա՝ մատնանշելով մասնավորապես Մասկին և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին՝ աշխարհի երկու ամենահարուստ մարդկանց:
Մասկը պատասխանել է Twitter-ում Բիսլիի մեկնաբանություններին՝ կոչ անելով ՊՀԾ-ին թվիթերում գրել, թե «կոնկրետ ինչպես» 6 միլիարդ դոլարը կարող է օգնել լուծել սովի խնդիրը: Մասկն ասել է, որ «հենց այժմ պատրաստ է վաճառիել Tesla-ի բաժնետոմսերը և անել դա»:«Սակայն դա պետք է լինի բաց հաշվարկ, որպեսզի հանրությունը հստակ տեսնի, թե ինչպես են ծախսվում գումարները»,-ավելացրել է նա:
Բիսլին Twitter-ում պատասխանել է Մասկին՝ առաջարկելով միլիարդատիրոջը ստուգել ծրագրի համակարգերի թափանցիկությունը և աշխատել իրենց հետ։ Այնուամենայնիվ, նա ուղղակիորեն չի արձագանքել Մասկի խնդրանքին և չի բացատրել, թե ինչպես է 6 միլիարդ դոլարը օգտագործվելու համաշխարհային սովի դեմ պայքարում:
Իլոն Մասկը պատրաստ է վաճառել Tesla-ի բաժնետոմսերը, եթե ՄԱԿ-ն ապացուցի, որ 6 միլիարդ դոլարը կօգնի լուծել տարվա խնդիրը
Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է վաճառել Tesla-ի բաժնետոմսերը, եթե ՄԱԿ-ը կարողանա ապացուցել, որ 6 միլիարդ դոլարը կօգնի լուծել տարվա խնդիրը այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ծրագրերի տնօրենը հայտարարել է, որ միլիարդատիրոջ կարողության մի փոքր տոկոսը կարող է օգնել մեղմել արտակարգ դրությունը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տնօրեն Դեյվիդ Բիսլին ավելի վաղ CNN-ին հայտնել է, որ միլիարդատերերը պետք է «գործեն հիմա՝ մեկանգամյա հիմունքներով», որպեսզի օգնեն ֆինանսավորել աշխարհում սովի դեմ պայքարի ջանքերը: «6 միլիարդ դոլար՝ օգնելու 42 միլիոն մարդկանց, ովքեր բառացիորեն կմահանան, եթե չկարողանանք օգնել: Դա դժվար չէ»,-ասել է նա՝ մատնանշելով մասնավորապես Մասկին և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին՝ աշխարհի երկու ամենահարուստ մարդկանց:
Մասկը պատասխանել է Twitter-ում Բիսլիի մեկնաբանություններին՝ կոչ անելով ՊՀԾ-ին թվիթերում գրել, թե «կոնկրետ ինչպես» 6 միլիարդ դոլարը կարող է օգնել լուծել սովի խնդիրը: Մասկն ասել է, որ «հենց այժմ պատրաստ է վաճառիել Tesla-ի բաժնետոմսերը և անել դա»: «Սակայն դա պետք է լինի բաց հաշվարկ, որպեսզի հանրությունը հստակ տեսնի, թե ինչպես են ծախսվում գումարները»,-ավելացրել է նա:
Բիսլին Twitter-ում պատասխանել է Մասկին՝ առաջարկելով միլիարդատիրոջը ստուգել ծրագրի համակարգերի թափանցիկությունը և աշխատել իրենց հետ։ Այնուամենայնիվ, նա ուղղակիորեն չի արձագանքել Մասկի խնդրանքին և չի բացատրել, թե ինչպես է 6 միլիարդ դոլարը օգտագործվելու համաշխարհային սովի դեմ պայքարում:
Աղբյուրը՝ news.am