Արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցներում ծնողները պարտավոր են վճարել երեխաների ուսման վարձերը՝ անկախ նրանից՝ դաս կլինի, թե ոչ․ «Փաստ»
«Ինչպես հանրակրթական դպրոցներում, այնպես էլ արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցներում աշնանային արձակուրդները երկարաձգվել էին ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: Երեկ մենք քաղաքացիներից ահազանգեր ենք ստացել, որ մասնավորաբար Երևանում գործող արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցներում ծնողներից պահանջում են վճարել նոյեմբերի ուսման վարձը, հակառակ դեպքում քաղաքապետարանի որոշմամբ երեխաները դուրս կմնան այդ դպրոցներից:
Դժգոհության իմաստն այն է, որ փաստացի մեկ շաբաթ հոկտեմբերի վերջին է եղել արձակուրդ, այնինչ վճարել են ողջ ամսվա համար, մեկ շաբաթ էլ նոյեմբերին է լինելու, ընդ որում՝ հայտնի չէ, արդյո՞ք նոյեմբերի 7-ից հետո արձակուրդները նորից չեն հետաձգվի: Այսինքն, ծնողը վճարելու է չստացած ծառայության համար, առավել ևս, երբ հետագա ընթացքը անորոշ է: Դպրոցներից ծնողներին ասել են, որ, անկախ նրանից, դաս լինելու է, թե ոչ, պայմանագրով պարտավոր են վճարել, ուսումնական տարվա ընթացքում 10 ամսվա հաշվարկով ապահովել ամբողջ վճարը:
«Փաստը» այս հարցով դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին, որը նշեց, որ ծնողները պայմանագիր են կապում դպրոցի հետ, և դա իրենց պայմանագրի մասն է: «Այստեղ ինչ-որ նորություն չկա, միշտ էլ այդպես է եղել, անցած տարի էլ են վճարել: Այս ընթացքում ևս դպրոցների աշխատակազմերը շարունակում են աշխատավարձ ստանալ, այլ ծախսեր հոգալ»,-ասաց Կարապետյանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։