Քաղաքական

02.11.2021 10:11


Դիվանագիտական սկանդալ․ ԱՄՆ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերն է․ «Հրապարակ»

Դիվանագիտական սկանդալ․ ԱՄՆ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերն է․ «Հրապարակ»

«ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև ֆեյսբուքյան պաշտոնական էջում սևով ապիտակի վրա գրված է, որ ԱՄՆ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերն է: Ոչ թե կարևոր գործընկերներից մեկը, այլ հենց կարևորագույնը: Այսինքն` Ռուսաստանը չէ մեր ռազմավարական գործընկերը, Իրանը չէ, Վրաստանն ու Ֆրանսիան էլ չեն, հենց ԱՄՆ-ն է: Նման խայտառակ ձևակերպումը, իհարկե, կա՛մ ոչ կոմպետենտության հետևանք է, կա՛մ էլ հատուկ արված սադրանք` Ռուսաստանի և Իրանի նկատմամբ:

Երկու դեպքում էլ սա դիվանագիտական սկանդալ է: ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ էջի ադմինիստրացիայով զբաղվում է հենց դեսպանությունը, և նման ձևակերպումը հենց դեսպանությունն է տվել»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը