Լրահոս

02.11.2021 09:53


Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում․ գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում

Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում․ գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

Ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

Այս խորագրի վերջին նյութերը