Քաղաքական

01.11.2021 19:20


«Հայաստան» խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է նոյեմբերի 9-ին կայանալիք հանրահավաքին առնչվող հարցեր

«Հայաստան» խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է նոյեմբերի 9-ին կայանալիք հանրահավաքին առնչվող հարցեր

Նոյեմբերի 1-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ՝ նախագահությամբ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել խմբակցության աշխատանքներին, դաշինքի մարտավարությանն ու ռազմավարությանը։

Հատուկ քննարկման առարկա են դարձել նաև նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին առնչվող հարցերը։

Այս խորագրի վերջին նյութերը