Արայիկ Հարությունյանի նվիրած զենքով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող «Գռզո»-ի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել
«Գռզո» մականունով հայտնի գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն ազատ է արձակվել։«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց փաստաբան Գոռ Միքայելյանը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը։ Գրավի գումարն արդեն փոխանցվել է դատարանի դեպոզիտ հաշվին, ինչից հետո Սուքիասյանն ազատ է արձակվել։
Միքայելյանը նշեց, որ գրավի միջնորդություն է ներկայացրել՝ նկատի ունենալով, որ քննիչը որոշում էր կայացրել մեղադրյալներից մեկի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, ինչը, ըստ փաստաբանի, նշանակում է, որ քննիչը հավաքել էր բոլոր հնարավոր ապացույցները։ Ըստ պաշտպանության կողմի՝ եթե վարույթն իրականացնող մարմինը վստահ էր, որ դեպքի վերաբերյալ որևէ մեկն այլևս տեղեկություն չի հայտնելու, հետևաբար, անիմաստ է Սուքիասյանին կալանավորված պահելը՝ նկատի ունենալով, որ Սուքիասյանը կալանավորված էր՝ դեռևս չհարցաքննված անձանց վրա հնարավոր անօրինական ազդեցությունը բացառելու համար, իսկ այս պարագայում նման անձինք, փաստորեն, չկան։ Հենց դա՝ որպես նոր հանգամանք դրվել է գրավի միջնորդության հիմքում, ինչը բավարարվել է։
Ինչ վերաբերում է Սուքիասյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, ապա պաշտպանը հայտնեց, որ վերջինիս մասնակցությամբ առերես հարցաքննություն է եղել, ինչպես նաև՝ փոփոխվել է Սուքիասյանի մեղադրանքի նկարագրությունը։
Մամսնավորապես, Սուքիասյանի մեղադրանքի նախնական նկարագրության համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյաննի սկզբանե եղել է դեպքի վայրում, իսկ այժմ քննչական մարմինը փոփոխել է նկարագրությունը, համաձայն որի՝ Սուքիասյանն ի սկզբանե դեպքի վայրում չի եղել, պատահական անցնելիս տեսել է միջադեպը և կանգնել։
«Քրեական գործով հաստատված համարվեց այս հանգամանքը։ Մեզ համար շատ կարևոր է, որովհետև, եթե անձը կոնկրետ կռվելու նպատակով չի գնում, այլ՝ ուղղակի տեսնելով որոշակի հանգամանքներ, ստիպված միջամտում է արդեն սկսված վիճաբանությանը, ինչը հաստատված է համարել քննիչը՝ փոփոխված մեղադրանքով, նշանակում է, որ իր արարքում չի կարող խուլիգանություն լինել »,-նշեց պաշտպանը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ քրեական գործող նախաքննության ավարտ է հայտարարվել, գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ Գռզոյի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ընկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Գռզոյի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Գռզոյի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։
«Փաստինֆո»-ն հայտնել է, որ այն եղել է պարգեւատրված զենք՝ Արցախի նախագահ կողմից։ Թե այդ ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգեւատրվել Գռզոյի եղբորը պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երեւանի կենտրոնում՝ ռազբորկայի ժամանակ։
Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է, բայց փաստացի նա կալանքի տակ չի գտնվում արդեն շուրջ երկու ամիս։ Քրեական գործող մեղադրանք է առաջադրվել նաև 46-ամյա տղամարդու և տուժող Նարեկ Կարապետյանին։
Նկատենք, որ սույն քրեական գործով տուժող կողմը ԱՄՆ քաղաքացիներ են եւ գործի նկատմամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, թերեւս դա էլ հաշվի առնելով իշխանությունները որոշել էին Գռզոյի եղբորը ձեւականորեն կալանավորելու որոշում կայացնել՝ ամերիկացիներին ցույց տալու, թե իբր օբյեկտիվ քննություն են իրականացնում, սակայն գործնականում իշխանական օլիգարխ-պատգամավորի եղբայրը արգելանքի տակ չէր գտնվում, վերջինս իր կալանավորման ժամկետն անցկացրել է քաղաքացիական հիվանդանոցում։
Արայիկ Հարությունյանի նվիրած զենքով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող «Գռզո»-ի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել
«Գռզո» մականունով հայտնի գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն ազատ է արձակվել։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց փաստաբան Գոռ Միքայելյանը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը։ Գրավի գումարն արդեն փոխանցվել է դատարանի դեպոզիտ հաշվին, ինչից հետո Սուքիասյանն ազատ է արձակվել։
Միքայելյանը նշեց, որ գրավի միջնորդություն է ներկայացրել՝ նկատի ունենալով, որ քննիչը որոշում էր կայացրել մեղադրյալներից մեկի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, ինչը, ըստ փաստաբանի, նշանակում է, որ քննիչը հավաքել էր բոլոր հնարավոր ապացույցները։ Ըստ պաշտպանության կողմի՝ եթե վարույթն իրականացնող մարմինը վստահ էր, որ դեպքի վերաբերյալ որևէ մեկն այլևս տեղեկություն չի հայտնելու, հետևաբար, անիմաստ է Սուքիասյանին կալանավորված պահելը՝ նկատի ունենալով, որ Սուքիասյանը կալանավորված էր՝ դեռևս չհարցաքննված անձանց վրա հնարավոր անօրինական ազդեցությունը բացառելու համար, իսկ այս պարագայում նման անձինք, փաստորեն, չկան։ Հենց դա՝ որպես նոր հանգամանք դրվել է գրավի միջնորդության հիմքում, ինչը բավարարվել է։
Ինչ վերաբերում է Սուքիասյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, ապա պաշտպանը հայտնեց, որ վերջինիս մասնակցությամբ առերես հարցաքննություն է եղել, ինչպես նաև՝ փոփոխվել է Սուքիասյանի մեղադրանքի նկարագրությունը։
Մամսնավորապես, Սուքիասյանի մեղադրանքի նախնական նկարագրության համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյանն ի սկզբանե եղել է դեպքի վայրում, իսկ այժմ քննչական մարմինը փոփոխել է նկարագրությունը, համաձայն որի՝ Սուքիասյանն ի սկզբանե դեպքի վայրում չի եղել, պատահական անցնելիս տեսել է միջադեպը և կանգնել։