WhatsApp-ն այլևս չի գործի հին Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներում
Նոյեմբերի 1-ից WhatsApp մեսենջերն այլևս չի գործի Android 4.0.4 կամ ավելի հին օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներում: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
«WhatsApp-ը դադարեցնում է Android 4.0.4 կամ հին տարբերակով օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների հետ աշխատանքը: Առաջարկում ենք անցնել այլ սարքավորումների կամ պահպանել «չատերի» պատմությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Աջակցումն ապահովվում է 4.1 կամ ավելի նոր օպերացիոն համակարգերով համալրված սմարթֆոններում: Բացի այդ, անհրաժեշտ է, որ Android-օգտատերերը կարողանան «SMS կամզանգեր ստանալ համարի ստուգման ընթացակարգում»: WhatsApp-ը չի ապահովվի նաև այն սարքավորումներում, որոնք աշխատում են միայն Wi-Fi կապով:
iPhone-ի պարագայում մեսենջերն աշխատելու է iOS 10 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով:

Աղբյուրը՝ tert.am