Եվրոպայում գազի գինն աճուրդի բացմանն աճել է 11 տոկոսով
Եվրոպայում գազի գինը սակարկությունների ընթացքում 11 տոկոսով աճել է Յամալ-Եվրոպա գազատարով գազի ուղղակի մղումը Գերմանիա դադարեցվելու և հոկտեմբերի 30-ին դարձափոխային մատակարարումներ սկսվելու ֆոնին, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինը սակարկությունների բացմանը հազար խորանարդ մետրի դիմաց բարձրացել է մինչև գրեթե 861 դոլար: Գնի ընդհանուր աճը գերազանցել է 11 տոկոսը:
Յամալ-Եվրոպա խողովակաշարով գազի մղումը Եվրոպա դադարել է հոկտեմբերի 30-ի առավոտյան: Այսպես, գազի մղումը Երևանի ժամանակով 10:00-ից մինչև 11:00-ն կտրուկ նվազել է, իսկ 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում՝ բնավ դադարել: Դրանից հետո սկսվել է գազի դարձամղում հակառակ ուղղությամբ: Ըստ որում, ինչպես հետևում է Լեհաստանի Gaz-System գազատարների ցանցի գործարկուի տվյալներից, գազը շարունակում է ստացվել Յամալ-Եվրոպա խողովակաշարով Լեհաստանի տարածք արևելքից, բայց հետագա մղումն արևմուտք՝ Գերմանիա, այս պահին չի կատարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: