WhatsApp մեսինջերն ազատվել է անվանման մեջ Facebook-ի հիշատակումից
Այս շաբաթ Facebook ընկերությունը փոխել է անվանումը՝ դառնալով Meta: Միաժամանակ մեկնարկել է IT-հսկայի ծառայությունների անունները շտկելու գործընթացը, որն անհրաժեշտ է Meta բառը ներառելու ու Facebook բառից ազատվելու համար, գրում է 3dnews.ru-ը՝ հղում անելով 9to5Mac-ին:
Առկա տվյալներով՝ WhatsApp 2.21.220.14-ի բետա տարբերակում ծրագրավորողներն ազատվել են անվանման մեջ Facebook բառից, որն արտացոլվում էր հավելվածը միացնելով: Այդկերպ «WhatsApp from Facebook» արտահայտությունը, որը արտացոլվում էր ներբեռնվող պատուհանի ներքևի մասում, փոխարինվել է «WhatsApp from Meta»-ով: Այդ հիշատակման հետ միաժամանակ Facebook-ն անհետացել է կարգավորումների մենյուից:
Նոր անվանման շնորհանդեսի ժամանակ ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Meta բառն արտացոլում է այսպես կոչված «մետատիեզերք» կառուցելու ուղղվածությունը: Նա նաև նշել է, որ Facebook բառը չափազանց սերտորեն է կապված մեկ պրոդուկտի հետ և ամբողջովին չի արտահայտում այն ամենը, ինչով զբաղվում է ընկերությունը ներկայում: Չնայած անվան փոփոխությանը՝ ընկերության կորպորատիվ կառուցվածքը մնում է անփոփոխ, իսկ բոլոր պրոդուկտները, ինչպես ծրագրային, այնպես էլ ապարատային, կմիավորվեն մեկ ընդհանուր բրենդի ներքո:
Ինչ վերաբերում է WhatsApp-ին, ապա հիշատակված բետա տարբերակում նաև կհայտնվի բիզնես օգտահաշիվներից հաղորդագրությունները գնահատելու հնարավորություն: Ներկայում մեսինջերի այդ տարբերակը գտնվում է թեստավորման փուլում: Ակնկալվում է, որ այն լայն հանրությանը հասանելի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում:

Աղբյուրը՝ news.am