Աշխարհ

01.11.2021 12:23


Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին վարակվել է կորոնավիրուսով

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին վարակվել է կորոնավիրուսով

Սպիտակ տունը հաղորդել Է, որ մամուլի քարտուղար Ջեն Փսաքիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական Է եղել. նա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ վարչակազմի ներկայացուցիչների հետ շփում չի ունեցել հոկտեմբերի 27-ից, չի ուղեկցել F20-ի գագաթնաժողովի պատվիրակությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 27-ին Սպիտակ տան բժշկական թիմի հետ համաձայնեցնելով՝ ես որոշեցի արտասահմանյան ուղեւորության ժամանակ նախագահին չուղեկցել ընտանեկան հանգամանքների պատճառով, որը կապված Էր իմ ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուսի դրական թեստի հետ: Այդ պահից ես կարանտինի մեջ եմ եղել եւ ամեն օր բացասական թեստեր եմ հանձնել: Ինչեւիցե, այսօր ես հանձնել եմ կորոնավիրուսի դրական թեստ»,-ասվում Է Փսաքիի հայտարարության մեջ, որը Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել Է լրագրողական պուլի միջոցով:

Ինչպես նշել Է մամուլի քարտուղարը, նախագահի կամ վարչակազմի բարձրաստիճան անդամների հետ ինքը շփում չի ունեցել հոկտեմբերի 27-ից: ԱՄՆ-ի ղեկավարի հետ վերջին շփումից չորս օր անց թեստերը ցույց են տվել վիրուսի բացակայություն, ընդգծել Է Փսաքին:

«Վերջին անգամ ես նախագահին տեսել եմ հոկտեմբերի 26-ին, երբ դիմակներով նստել Էինք միմյանցից երկու մետր հեռավորությամբ»,-հայտարարել Է Փսաքին: Նա նշել Է, որ պատվաստանյութի շնորհիվ սուր ախտանշաններ չի ունեցել եւ աշխատում Է տնից:

«Ես պլանավորում եմ աշխատանքի վերադառնալ տասնօրյա կարանտինի ավարտվելուց հետո»,-նշել Է Փսաքին` վկայակոչելով կարգավորիչի հանձնարարականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը