Աշխարհ

01.11.2021 21:20


Forbes-ի ամենահարուստ հանգուցյալ հայտնիների վարկանշային աղյուսակում նոր առաջնորդ կա

Forbes-ի ամենահարուստ հանգուցյալ հայտնիների վարկանշային աղյուսակում նոր առաջնորդ կա

Ամենահարուստ հանգուցյալ հայտնիների ցանկում, որը կազմել է Forbes-ը, առաջին տեղը զբաղեցնում է բրիտանացի գրող Ռոալդ Դալը՝ «Մատիլդա», «Չարլին ու շոկոլադի գործարանը» և «Վհուկները» ստեղծագործությունների հեղինակը, հաղորդում է gazeta.ru-ն:

Վերջերս Netflix սթրիմինգային ալիքը ձեռք է բերել նրա պատվածքների էկրանիզացման իրավունքները, որի համար Roald Dahl Story Company ընկերությունը ստացել է 684 միլիոն դոլար: Գրեղի հետմահու եկամուտները վերջին տարվա ընթացքում կազմել են 700 միլիոն դոլար:

2013-2020 թվականներին հանգուցյալ ամենահարուստ հայտնին երգիչ Մայքլ Ջեքսոնն էր, որն այժմ տեղափոխվել է երրորդ հորիզոնական 75 մլն դոլար եկամտով: Երկրորդ տեղում է երաժիշտ Փրինսը՝ 120 մլն դոլար եկամտով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Hertz-ի հետ Tesla-ի էլեկտրամոբիլների ձեռքբերման գործարքի ֆոնին ընկերության հիմնադիր Իլոն Մասկը դարձել է ամենահարուստ մարդը պատմության մեջ, հաղորդում է Forbes-ը 271,3 միլիարդ դոլարի չափով կապիտալով, որը հոկտեմբերի 22-ի դրությամբ 41,7 միլիարդ դոլարով ավելին է:

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Մասկը գտնվում է ավելի վաղ «անհայտ տարածքում» և մոտենում է 300 միլիարդի նշաձողին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը