Լրահոս

01.11.2021 11:30


Մյասնիկյանի արձանի մոտ բախվել են Opel-ն ու Mitsubishin․ Mitshubishi-ն վերածվել է մոխրակույտի․ կան վիրավորներ

Մյասնիկյանի արձանի մոտ բախվել են Opel-ն ու Mitsubishin․ Mitshubishi-ն վերածվել է մոխրակույտի․ կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Գևորգ Ոսկանյանի վարած Opel մակնիշի և 30-ամյա Նաիրի Մարգարյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Մյասնիկյանի արձանի մոտ տեղադրված կրպակին, իսկ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվոեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Կրակը տարածվել է վթարի հարևանությամբ գտնվող Երևանի 2800-ամյակի այգու տարածք, սակայն հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, իսկ Mitsubishi-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Հարություն Հարությունյանը, 23-ամյա Իրինա Սիսոլովան և 33-ամյա Պենա Սիմյոնովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը