Աշխարհ

01.11.2021 11:25


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 141 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 141 նոր դեպք

Նոյեմբերի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 141 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 5 081 մարդ, մահացել է 44 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 721 388, այստեղից ապաքինվել է 665 599 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 089:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 886 փորձարկում, այդ թվում 12 025-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7 861-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 10.77% է, վերջին 14 օրվանը՝ 8.94%, վերջին 7 օրվանը՝ 8.83%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 978 857 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 402 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 575 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 091 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը