Լրահոս

01.11.2021 11:11


55 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1071 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

55 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1071 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1071 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 309 397-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 51 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 55 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7678-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1641 է, ընդհանուր առողջացածներինը՝ 270 741, փաստացի բուժվողներինը՝ 30 978: Մեկ օրում արվել է 12 835 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 110 256 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը