Լրահոս

20.04.2009 15:29


Վազգեն Մանուկյան. «Մենք կփորձենք, որ ընտրությունները մաքսիմալ արդար լինեն»

Վազգեն Մանուկյան. «Մենք կփորձենք, որ ընտրությունները մաքսիմալ արդար լինեն»

Ապրիլի 21-ին տեղի կունենա Հանրային խորհրդի «Առողջապահության և սոցիալական հարցերի» հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Այս հանձնաժողովին անդամագրվելու համար 200 դիմում է ներկայացվել։

Մյուս հանձնաժողովների նախագահների ընտրությունների օրացույցը դեռ կազմվում է։

-Նախագահը պետք է լինի լայն ճանաչում գտած, բավականին եռանդուն, իր կրթական ցենզով բարձր մակարդակի վրա կանգնած անձնավորություն,- Հանրային խորհրդի նիստի ժամանակ ասել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը։

ՀԽ-ի համակարգող Վազգեն Մանուկյանն էլ ասել է, որ ցանկացած ընտրություն 2 կարևորագույն հարց է իր մեջ պարունակում՝ օրինականություն և արդարություն։ Նա խոստացել է, որ ընտրությունների օրինականությունն իրենք կապահովեն։

-Դա նշանակում է, որ ուրիշ ընտրությունների պես թուղթ չեն գցի մեջը, հաշվելիս ճիշտ կհաշվեն, գումարներ չեն բաժանվի։ Բայց ցանկացած ընտրությունների ժամանակ մարդիկ կարող են իրար հետ պայմանավորվել...

Ընտրության նպատակն ամենաարժեքավոր մարդուն ընտրելը չի, ընտրության արդյունքում ընտրվում է նա, ով որ մեծամասնություն ունի։ Թե ինչի շնորհի՞վ է այդ մեծամասնությունը ձևավորվում, ի՞նչ սկզբունքներով, դա ուրիշ է,- ասել է Վ. Մանուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը