Լրահոս

01.11.2021 08:17


Երևան-Գյումրի ավտոճանապարհին Lexus մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել. 44-ամյա կին վարրոդը տեղում մահացել է

Երևան-Գյումրի ավտոճանապարհին Lexus մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել. 44-ամյա կին վարրոդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 31-ին հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում, Lexus մակնիշի ավտոմեքենան` դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, և մի քանի պտույտ շրջվել:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Ավելի ուշ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են մահացած կնոջ ինքնությունը. նա եղել է Գյումրու 44-ամյա բնակիչ Արմինե Գաբրիելյանը և նա է ավտոմեքենան վարել:

Այս խորագրի վերջին նյութերը