Լրահոս

31.10.2021 12:58


49 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1587 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

49 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1587 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1587 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 308 326-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 44 քաղաքացի։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 48 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7623-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1586 է, ընդհանուր առողջացածներինը՝ 269100, փաստացի բուժվողներինը՝ 31 603: Մեկ օրում արվել է 14 991 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 097 421 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը