Երևանում Toyota-ն բախվել է գազատար խողովակին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախից դեպի Դարակերտ գյուղ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել հենասյունը և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն հրշեջների կողմից ավտոմեքենայից դուրս բերված քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից, հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Շենգավիթի տարածքի գազավթարային ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն մի քանի ժամ է, աշխատանքներ են կատարում՝ վնասված հենասյունը նորով փոխարինելու ուղղությամբ: