Աշխարհ

31.10.2021 08:52


Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափի գործարկման հեռանկարները

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափի գործարկման հեռանկարները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել են Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարներին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը` հավելելով, որ Հռոմում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում է կայացել է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։

Նշվում է, որ քննարկվել է «3+3» ձևաչափը` փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով։

Բացի այդ, զրույցի ընթացքում քննարկվել է Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համատեղման հարցերը։

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի:

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը առաջարկվել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային խնդիրները լուծելու համար։

Խմբում, ըստ առաջարկի, կներառվեն նաև Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը, Իրանը։

Ռուսաստանը և Իրանը հավանություն են տվել ձևաչափին, Հայաստանը և Վրաստանը դեռևս պաշտոնական արձագանք չեն տվել։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանը դեռ դիրքորոշում չունի «3+3» ձևաչափի վերաբերյալ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը