Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի Մալիկ Հասանովին (տեսանյութ)
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն իր ելույթները սկսեց ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ մենամարտով` 63,5 կգ քաշային կարգում պարտության մատնելով նրան։
Մեր բռնցքամարտիկին հաղթող ճանաչեց մրցավարների գերակշռող մեծամասնությունը։
Ի դեպ, Հասանովը կրում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Նշենք, որ Բաչկովը բաց էր թողել 1/32 եզրափակիչը, իսկ Մալիկ Հասանովն այդ փուլում հաղթանակ էր տոնել։
Ավելի բարձրահասակ ադրբեջանցին բնականաբար ձգտում էր պահպանել միջին կամ հեռու հարվածային տարածությունը Բաչկովի հետ մենամարտում։
Բայց մեր բռնցքամարտիկը շատ հեշտությամբ կարողանում էր կրճատել հարվածային տարածությունն ու կարճ տարածության վրա կամ մերձամարտում կատարում նպատակային հարվածներ։
Ադրբեջանցուն չօգնեց նույնիսկ մրցավարի կողմից Բաչկովին ցույց տրված նկատողությունը, որի արդյունքում մեր մարզիկից հանվեց մեկ միավոր։
Առաջին ռաունդում Բաչկովը հաղթեց նվազագույն առավելությամբ, իսկ հաջորդ ռաունդներում դիպուկ հարվածների միջոցով կարողացավ ապահովել ցանկալի արդյունքը։
Ճիշտ է` հաղթանակը մրցավարների կողմից միաձայն չշնորհվեց մեր բռնցքամարտիկին, բայց, ինչպես ասում են, դա արդեն կարևոր չէ։
Հովհաննես Բաչկովը շատ լավ մենամարտ անցկացրեց ու արժանի հաղթանակ տարավ։
Ի դեպ, ադբեջանցին պարտությունից հետո չմոտեցավ մեր մարզիկի անկյունին, ոչ էլ ձեռք մեկնեց Բաչկովին, ինչն ավանդաբար արվում է բռնցքամարտում յուրաքանչյուր մենամարտից հետո։
Հավելենք, որ 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկն իր մենամարտը կանցկացնի նոյեմբերի 1-ին։ Նրա մրցակիցը լինելու է իտալացի Ջիանլուիջի Մալանգան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am