Տնտեսական

30.10.2021 21:22


2022 թվականի բյուջեն հակասոցիալական է. այն ուղիղ հարված է հասցնելու մարդկանց կյանքի որակին. տնտեսագետ

2022 թվականի բյուջեն հակասոցիալական է. այն ուղիղ հարված է հասցնելու մարդկանց կյանքի որակին. տնտեսագետ

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 2022 թվականի բյուջեն որակում է որպես հակասոցիալական, քանի որ այն բացարձակապես չի արտացոլում այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետությունը։

Տնտեսագետի համոզմամբ, երկիրը տնտեսական ծանր իրավիճակում հայտնվել է գործող իշխանությունների ձախողումների հետանքով։

«Մասնավորապես, խոսքը վերաբերում է շարունակվող գնաճին, որն արդեն տևում է երկու տարի։ Կանխատեսումները ևս բացասական են, այսինքն՝ 5 տոկոսոից ավելի գնաճը շարունակվելու է նաև 2022 թվականին»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց Թադևոս Ավետիսյանը։

Տնտեսագետը շեշտեց՝ առկա զարգացումներն արդեն գալիք տարի բերելու են սոցիալական խնդիրների առավել զգալի սրման։

«Մարդկանց եկամուտները չեն ավելանալու, իսկ գնաճը շարունակվելու է՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում։ Սա նվազեցնելու է հասարակության գնողունակությունը՝ ուղիղ հարված հասցնելով մարդկանց կյանքի որակին»,-նշեց մեր զրուցակիցը։

Այս խորագրի վերջին նյութերը