Բացարձակ անիմաստ որոշում է. համաճարակաբանը` բաց տարածքներում նոյեմբերի 1-ից դիմակ կրելու ԱՆ որոշման մասին
Բացարձակ անիմաստ որոշում է: ԱՆ բաց տարածքներում դիմակ կրելու որոշմանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց համաճարկաբան բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
«Անիմաստ որոշում է, դեռ նախորդ տարի էինք մենք ասում, որ անիմաստ որոշում է, հիմա առավել ևս: Չգիտեմ` անհասկանալի է իմ համար, բացարձակ անիմաստ որոշում, է այն չի կարող կասեցնել վարակի տարածումը, քանի որ բաց տարածքներում մարդիկ չեն վարակվում»,-ասաց նա:
Համաճարակաբանի կարծիքով` վիրուսի այսչափ տարածումը պայմանավորված է պատվաստման և թեստավորման վայրերում մեծ հերթերով, սեզոնային առանձնահատկություններով. «Պատվաստումը պետք է մի քանի ամիս շուտ կազմակերպվեր: Կամ հերթերում տեսել եք ինչ է կատարվում, այդ մարդը, ով պետք է պատվաստվի, եթե հերթում վարակվի նա շատ ավելի ծանր է տանելու վիրուսը: Ու պետք է վիճակագրություն, թե ով է ավելի ծանր տանում վիրուսը, որ տարիքային խմբում են շատ մահեր գրանցվում: Հնարավոր է` մենք պատվաստում ենք ասենք 40-45 տարեկանները, իսկ մահանումեն 65 տարեկանները: Մենք այդպիսի վերլուծություն չենք տեսնում»:
Հովհաննիսյանի խոսքով` մենք կես տարուց ավելի է, ինչ պատվաստանյութ ունենք երկրում, սակայն պատվաստման ռազմավարություն այդպես էլ չունենք:
«Երկրները հենց ստանում են պատվաստանյութը առաջինը պատվաստում են ռիսկի խմբերին, իսկ մենք նստած սպասում ենք, որ վարակի ալիք տարածվի»,-ասաց նա:
Համաճարակաբանի համոզմամբ` երբ նման բարդ իրավիճակում ենք հայտնվել, պետք է զարգացնել ամբուլատոր բուժումը. «Շատ մարդիկ կան, որ ջերմում են, սկսում են իրենց համոզել, որ, չէ, վարակված չեն, մինչև դիմում են, մինչև ախտորոշում են ստանում, մինչև սկսում են բուժումը արդեն սրված է լինում և այս առումով նույնիսկ պատվաստումից ավելի կարևոր է դառնում վաղ հայտնաբերումը և նախահիվանդանոցային բուժումը»,-ասաց նա: